Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը մի բան պիտի ասեր՝ չասաց» (տեսանյութ)

Քաղաքականություն
Igityan1

Մաքսային միություն մտնելով`Հայաստանում միանգամից կբարձրանան բոլոր եվրոպական արտադրության ապրանքների գները. համոզված է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը։ Մաքսային միության մոդելը նա նմանեցնում է Խորհրդային միության մոդելին, երբ ամեն ինչ լավ է միայն տեղական արտադրողի համար, քանի որ Եվրոպայից եկող ապրանքի գինը այնքան է բարձրանում, որ գնորդը նախընտրում է տեղականը. «Եվրոպայում նույնիսկ 10 տարվա մեքենան ավելի հարմար է ՌԴ-ի սպառողի համար, քան լրիվ նոր ԼԱԴԱ-ն, բայց սպառողը ընտրում է ԼԱԴԱ-ն, քանի որ գները նույնն են, բնականաբար նորը ավելի համար է իրենց համար»։ Պարոն Իգիթյանը հասկանում է, թե ինչու Նազարբաեւը բարձրացրեց Ղարաբաղի հարցը. «Հարցը ամենեւին էլ միայն գրգռված Ալիեւի հարցը չէր, որ նամակներ է գրում: Մարդն ասում է, որ այս սահմաններից դուրս որեւէ բան պետք է լինի ընդհանուր պայմաններով: Սերժ Սարգսյանը մի բան պիտի ասեր այդտեղ, չասաց: Երեկ պետք է գոնե ասեր, երբ խոսում էր անկախությունից, պետք է ասեր, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ չի կարող լինել մաքսային սահման»: Ռուսաստանի համար մեր Մաքսային միությանն անդամակցելը միայն տնտեսական խնդիր չի հետապնդում՝ համոզված է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Կիրակոսյանը։ Նա կասկած չունի, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի համար ոչինչ չի փոխվի. «Եթե կարծում եք, որ ինչ-որ դռներ բացվելու են, ինչ-որ դռներ փակվելու են՝ սխալվում եք»: