Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՅԴ-ն որդեգրել է կույս աղջկա պահվածք» (տեսանյութ)

Քաղաքականություն
d2eac1efa26e0ac9fc6ab3559fb027d7

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծում է, որ քառյակը այսօր ուղղորդվում է իշխող վարչախմբի կառավարիչների՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից ։ «Ա1+»-ի լրագրողի այն դիտարկմանը, թե ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ հոկտեմբերի 10-ին սպասվող հանրահավաքից և ինչով է պայմանավորված հենց այդ օրվա ընտրությունը, բանախոսը ի պատասխան նշեց, որ ինքը պատահական չի համարում հենց հոկտեմբերի 10-ին նախատեսված հանրահավաքը։ «Հանրահավաքը, երբ որոշեցին կազմակերպել հոկտեմբերի 10-ին, որը Մաքսային Միությանը անդամագրվելու վերջնաժամկետն է, կարծում եմ այդ օրը հանրահավաք անելը «այսպես կոչված քառյակի» կողմից նշանակում է հինգերորդ շարասյան դերակատարություն ունենալ »,-ասաց բանախոսը։ Վերջինս նաև հումորով է վերաբերվում ՀՅԴ –ի հանրահավաքին մասնակցել-չմասնակցելու հարցին, նա դաշնակցականների այդ քայլը որակում է որպես «կույս աղջկա պահվածք. այսինքն նրանք խաղեր են տալիս»։ «Դաշնակցությունը, ցավոք սրտի, իր այդ ամբողջ կենսագրությամբ Հայաստանի 3-րդ Հանրապետության ընթացքում միշտ խաղացել է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների դաշտում։ Այսինքն՝ ինչ է նշանակում Գերմանիայում ունենալ դեսպան, կամ տարբեր մարզային կառույցներում ունենալ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ »,-ասաց պարոն Մակեյանը՝ հավելելով նաև, որ դաշնակցությունը որևէ կերպ չի կարող անկախ գործել, չհաշված նաև նրանց այն մեծ բիզնեսները, որոնք նրանք ունեն։ Բանախոսը նաև նշում է, որ կոնկրետ այս փուլում նրանք խաղում են Սերժ Սարգսյանի դաշտում, քանի որ նրա վարչախումբն է տիրում։ «Երբ պետք կլինի, նորից կմիանա քառյակին, պետք չի լինի՝ նորից դուրս կգա նրանց շարքերից, կհեռանա քառյակի կազմից։ Սա է նրանց մոտեցումը»։ Խոսելով նաև Հայաստանի Մաքսային Միությանը անդամագրվելու մասին, որը ևս նախատեսված է հոկտեմբերի 10-ին, Պետրոս Մակեյանը նշեց, որ, այնուամենայնիվ, այլևս որևէ խոչընդոտ չի ստեղծվի վերջնական անդամակցության ճանապարհին, եթե Հայաստանը ինքը չշարունակի խաղալ երկու դաշտերի միջև՝ Արևմուտքի և Ռուսաստանի։ «Եթե Հայաստանի խաղալու այդ լուֆտը փոքրացել է , մնում է այսպես ասած մուսուլմանական աշխարհի՝ ի դեմս Նազարբաևի մոտեցումը, որը կարծում եմ, որ Պուտինի կողմից հաղթահարելի խոչընդոտ է»։