Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարեկ Ավագյանի մենահամերգը` «Նարեկացի» արվեստի միությունում

Մշակույթ
fleyta

«Նարեկացի» արվեստի միության գողտրիկ դահլիճում տեղի ունեցավ տաղանդաշատ ֆլեյտահար Նարեկ Ավագյանի մենահամերգը, որին նվագակցում էր դաշնակահարուհի Լիլիթ Մկրտչյանը: Նարեկն իր երաժշտական սկզբնական կրթությունը ստացել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: 2005թ. ընդունվում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Տիգրան Գևորգյանի դասարանը, որից հետո ուսումը շարունակում է Ժնևի կոնսերվատորիայում: Երիտասարդ ֆլեյտահարը մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների, իսկ 2007թ. Համաևրոպական միջազգային մրցույթին, որը տեղի է ունեցել Հունաստանի Սալոնիկ քաղաքում՝ արժանանալով առաջին կարգի դիպլոմի: 2003-2007թթ մասնակցել է նաև Բուխարեստում և Ֆրանսիայում կայացած միջազգային մրցույթներին: Նարեկ Ավագյանը համերգային ծրագրերով հանդես է եկել Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում և բազմաթիվ անգամներ՝ իր ծննդավայր Երևանում: Ի դեպ, Նարեկ Ավագյանը ՀՀ Ժողովրդական արտիստուհի Արև Բաղդասարյանի թոռն է:   Ռոբերտ Կարապետյան Լուսանկարները՝ հեղինակի