Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Հայրապետյանի հոնորարը գործարքից՝ 50 մլն դոլար.tert.am

Քաղաքականություն
Levon-Hayrapetyan2

Ռուսական «Վեդոմոստի» թերթն անդրադարձել է «Սիստեմա» կոնցեռնի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի գործին, ով ձերբակալվել էր փողերի լվացման մեղադրանքով: Փոխանցում է tert.am-ը։ Այս գործը՝ «Սիստեմային» պատկանող «Բաշնեֆտ» էներգետիկ ընկերության արժեթղթերի հետ կապված խարդախության մեղադրանքներով, կապվում է նաև հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի անվան հետ, ով ևս ձերբակալվել էր ավելի վաղ՝ հուլիսին: Վկայակոչելով հետաքննության նյութերը՝ աղբյուրը գրում է, որ փողերի լվացման գործին մասնակցել են բանկեր Ավստրիայից, Շվեյցարիայից և Հայաստանից: Նշվում է, որ կատարվել են ապօրինի դրամական փոխանցումներ Հայրապետյանին ենթակա բանկային հաշիվներով: Նշվում է նաև Հայրապետյանի «հոնորարն» այդ՝ իրեն վերագրվող ապօրինի գործարքից: Ըստ իրավապահների՝ խոսքը 50 մլն ԱՄՆ դոլարի մասին է: Ավելի վաղ մամուլը շրջանառության մեջ էր դրել շատ ավելի փոքր թվեր՝ մասնավորապես 500 հազար դոլարի հափշտակում: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում