Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդ. Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Չեխիա

Պաշտոնական
0f191c42d7c45ae6f621199bd4541a7c

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հրավերով սեպտեմբերի 22-ին պաշտոնական այցով մեկնել է Չեխիա: Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Տաճատ Վարդապետյանը եւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Խորհրդարանական պատվիրակությունը Պրահայում հանդիպումներ կունենա Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի, Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյտեխ Ֆիլիպի, Չեխիայի հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի, Չեխիայի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Վլադիմիր Զավազալի, Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Միրոսլավ Կրեյչայի, պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշի եւ Պրահայի փոխքաղաքապետ Վացլավ Նովոտնիի հետ: Խորհրդարանական պատվիրակությունը հանդիպում կունենա նաեւ Մորավո-Սիլեզյան երկրամասի նահանգապետ Միրոսլավ Նովակի հետ: Սեպտեմբերի 26-ի երեկոյան ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ