Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցականները սահմանամերձ գյուղում Անկախության օրը դարձրին տոն

Մարզեր
14

Գեղարքունիքի մարզի՝ սահմանամերձ Փամբակ գյուղի Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցում նշվել է Անկախության տոնը։ Կրթության համար անհարիր պայմանները` չվերանորոգված դասարաններ, հին գույք, տեխնիկայի բացակայություն, չեն կարողացել կոտրել դպրոցի երեխաներին եւ ուսուցիչներին, ու նրանք ամեն ջանք ու եռանդ ներդրել են՝ իրենց օրը հետաքրքիր դարձնելու համար։ «Ես քո զավակն եմ, Հայաստա´ն, դրա համար եմ հա´յ այսքան…» խորագրով Անկախության 23-ամյակին նվիրված միջոցառմանը աշակերտները մասնակցել էին զինվորական համազգեստով: Միջոցառման հյուրներն էին ՊՆ ներկայացուցիչներ, դպրոցի լավ բարեկամ Գրիգորի Ֆարյանը։ Ի դեպ. վերջինիս բերած նվերների շնորհիվ կրկնապատկվեց առաջին դասարանցիների համար տոնը։ «Սա իմ կյանքի այն եզակի պահերից է, երբ ես այս աստիճան հուզված եմ: - ասաց բարերարը,- Ես ուրախ եմ, որ մեր երկրի ապագան այսպիսի հայրենասեր սերնդի ձեռքում է լինելու»: Դպրոցական հանդիսությունը տոն էր սահմանամերձ գյուղի բոլոր բնակիչների համար։ «Հիանալի միջոցառում էր: Երբևէ մեր դպրոցում կազմակերպված միջոցառումներից լավագույնը: Երջանիկ էի` տեսնելով, որ մեր երեխաներն այդքան տաղանդավոր են: Հուսով եմ, որ այն ինչ տեսանք, նրանց ունակությունների գագաթնակետը չէր և նրանք էլի կզարմացնեն մեզ»,- ասաց Փամբակի բնակիչ Մարինե Նաղդալյանը: Հրանուշ Ղեւոնդյան Փամբակ