Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻԼԻՊ-ի հովանավորների մի մասը նստում է Անկարայում

Քաղաքականություն
g_image.php_3

Երեկ տեղեկություն տարածվեց, որ այսպես կոչված Իրաքի և Լևանտի «Իսլամական պետություն» կոչվող ծայրահեղական խմբավորումը ականապատել և պայթեցրել է Դէյր Զօրում գտնվող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Այն, որ այս խմբավորման ահաբեկիչներն աչքի ընկել և ընկնում են իրենց վայրագ բարբարոսություններով, նորություն չէ քաղաքակիրթ աշխարհի համար: Շատ ավելի զարհուրելի է, որ բարբարոսների գործողությունները հովանավորվում են այնպիսի երկրների կողմից, ովքեր իրենց հայտարարել են ժողովրդավար աշխարհի մի մաս: Այլևս գաղտնիք չէ, որ ԻԼԻՊ-ի հովանավորների մի ստվար մասը գտնվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Ամենևին գաղտնիք չէ, որ ծայրահեղական ահաբեկիչները ստանում են բազմապիսի օգնություն Թուրքիայի քաղաքական վերնախավից, որոնց մեջ առանձնանում է իր համակրանքով դեպի ԻԼԻՊ-ը Թուրքիո տխրահռչակ նախագահ Էրդողանը: Ստացվում է, որ Թուրքիան, շարունակելով 20-րդ դարի սկզբի իր հակամարդկային արարքները, այժմ էլ ֆինանսավորում է մի այնպիսի կազմակերպության, որի խղճին է ծանրացել եզդի ժողովրդի ցեղասպանությունը , հայկական, արաբական և ասորական սրբությունների ոչնչացումը: Քաղաքակիրթ աշխարհը պարտավոր է վերջ դնել այս վայրագություններին՝ պատժելով ահաբեկիչներին և նրանց հովանավորողներին: ՍԴ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն