Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մտավորականի և քաղաքական գործչի տարբերությունն ըստ Արամ Աբրահամյանի (տեսանյութ)

Հասարակություն
678e56a9f59c34d8efac6db62a546944

Վերջերս հնարավորություն ունեցա զրուցելու հայտնի թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի հետ («Ա1+»-ի «P.S»-ի հյուրն էր), եւ նա, խոսելով իր գիտական վարկածներից մեկի մասին, խոստովանեց, որ այդ վարկածի վերաբերյալ ուներ եւ ունի կասկածներ, բայց ոչ միայն չի փորձում դրանք շրջանցել կամ թաքցնել, այլեւ հակառակը՝ այդ կասկածները շարադրում է իր աշխատություններում: Իսկ մի քանի օր առաջ «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերից մեկն էր տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Թեման՝ մեր պետությանը տրամադրվող վարկերի արդյունավետությունն էր: Եվ չնայած պարոն Ասատրյանը բանավիճում էր իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ, տնտեսագետը վարկերի անարդյունավետության օրինակները հիմնականում բերում էր ոչ թե ներկայիս պրակտիկայից, այլ 90-ական թվականների՝ այն ժամանակներից, երբ ինքը իշխանության մեջ էր: (Չնայած, ենթադրում եմ, որ այսօր վիճակն ավելի վատ է): Ինչո՞վ են այս երկու դեպքերն իրար նման: Պարզունակ մարդիկ, որոնց թվում են, անշուշտ, բոլոր քաղաքական գործիչները, ձգտում են «հաջողության», «հաղթանակի», հաճախ «հակառակորդին ջախջախելուն», եւ այդ նպատակի համար աչքերը փակ եւ կոտոշները տնկած առաջ են գնում: Մտավորականներն աշխատում են փնտրել եւ ասել ճշմարտությունը: Որոշեք, թե ո՞րն է պետության եւ հասարակության համար ավելի կարեւոր: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ այստեղ