Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի Հանրապետությունը 23 տարեկան է (տեսանյութ)

Հասարակություն
c8f582617c6c03c7295a95f1b103fbf8

23 տարի առաջ հայ ժողովրդի հավաքական կամքի արտահայտության շնորհիվ իրականացավ բազմաթիվ սերունդների երազանքը. Հայաստանն անկախացավ:   «Այսօր այն պահն է, որ յուրաքանչյուր հայ պատասխանատու է ոչ թե մեկ այլ հայի առջեւ, այլ իր խղճի առջեւ, եւ ես կարծում եմ, որ իրենց խղճի առջեւ մարդիկ մաքուր կգտնվեն»,- քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողի հարցին՝ ասել էր Գերագույն խորհրդի վերջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:   Նա վստահ էր, որ հանրաքվեի արդյունքը անշրջելի անկախություն է բերելու մեր ժողովրդին: Քվեարկությունից հետո կենտրոնական հեռուստատեսության հարցին պատասխանելով՝ նա ընդգծեց, որ դա գիտակցված, ոչ թե հուզական, էմոցիոնալ: ընտրություն։   23 տարի առաջ այսօրը իսկական տոն էր հայ ժողովրդի համար: Հանրապետության հրապարակում թեւածում էր երգ ու պարը: Պարում էին ոչ թե աստղերը, այլ մարդիկ, ընտրողները, որոնք կատարել էին իրենց կյանքում թերեւս ամենակարեւոր ու իմաստավորված ընտրությունը:   Շնորհավոր Հայաստանի անկախության տոնը։