Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանը լսել է հնագետներին

Քաղաքականություն
Akhdzq1

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Աղձք՝ Աշտարակի շրջանի նախկին Ձորափ գյուղ, ծանոթացել 4-րդ դարի կառույցների՝ մատուռի, բազիլիկ եկեղեցու, Արշակունյաց թագավորների 364 թ. կառուցված դամբարանի և կիսատ մնացած պեղավայրի ներկայիս վիճակին: Հովիկ Աբրահամյանը լսել է հնագետների առաջարկությունները՝ պեղումները շարունակելու և պատմական մշակութային հարուստ ժառանգությունը պահպանելու վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ նախատեսված պեղումների իրականացման նպատակով առաջիկա երեք տարիների համար անհրաժեշտ միջոցները կհատկացվեն կառավարության կողմից: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ պատմամշակութային ժառանգության պահպանությունը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Աղձք գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում 2002 թ.-ին ներառվել է 14 հուշարձան: Այդ թվում 4-րդ դարում կառուցված Աղձք ճարտարապետական համալիրը, Արշակունյաց թագավորների 364 թ. կառուցված դամբարանը (այս մասին հիշատակվում է նաև Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ում), 6-7-րդ դարի եկեղեցի, մ.թ.ա-2-1 հազարամյակի դամբարան, գերեզմանոց և այլն: Այս մասին  հայտնում է Կառավարության մամլո ծառայությունը։