Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուլիսը» շարունակում է հաղթարշավը

Սպորտ
3a7c4211c072195c0bdec56059951568

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջատար Երեւանի «Ուլիսը» այսօր կայացած 7-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության մատնեց Գյումրիի «Շիրակին»: Այդ հաղթանակից հետո ուլիսցիները վաստակեցին 19 միավոր եւ էլ ավելի ամրապնդվեցին առաջին հորիզոնականում: Զուգահեռ ընթացող «Բանանց» - «Ալաշկերտ» խաղն ավարտվեց հանրապետության չեմպիոնի նվազագույն հաղթանակով՝ 1:0: Միակ գոլը 75-րդ րոպեին խփեց Ֆիլիպ Սերեչինը: Այս հաղթանակից հետո «Բանանցը» վաստակեց 7 միավոր եւ հավասարվեց հենց «Ալաշկերտին»: Տուրի մյուս երկու խաղերը տեղի կունենան վաղը, սեպտեմբերի 21-ին: Երեւանի «Արարատը» սեփական դաշտում կընդունի Կապանի «Գանձասարին», իսկ «Միկան» իր հարկի տակ կհանդիպի «Փյունիկի» հետ: