Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց

Պաշտոնական
4928c7d4aa19b974a0df12bb9d0b74ee

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն