Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու բուհերում որոշ բաժիններ փակման եզրին են արտագաղթի պատճառով. aravot.am

Հասարակություն
gyumri12-4-1

Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարել էր, որ արտագաղթի տեմպերը ամենեւին էլ չեն ահագնանում, եւ որ պետք չէ գուշակությամբ զբաղվել, գոյություն ունի վիճվարչություն, որը հստակորեն հրապարակում է թվերը: Մի կողմ թողնելով պաշտոնական տվյալները` արտագաղթի նկատմամբ, այսպես ասած, զգայուն մի քանի կառույցների պատասխանատուներից` Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանից, Երեւանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են ցույց տալիս իրենց դիտարկումները, ի վերջո՝ կա՞ արտագաղթ, թե՞ ոչ: Նշենք, որ այս կառույցները թաղային խանութներից հետո մի այլ կերպ են արձագանքում արտագաղթին՝ այն իմաստով, որ թատրոնն ամեն անգամ տոմսեր վաճառելիս զգում է մոտավորապես, թե որքան մարդ է մնացել քաղաքում: Գյումրին այն բացառիկ քաղաքներից է, որտեղ թատրոն են հաճախում թե խոպանչին, թե հավաքարարը եւ թե ինտելիգենտը: Իսկ բուհերը բավական ճշգրտությամբ արտացոլում են քաղաքում մնացած երիտասարդների թիվը: Իհարկե, բուհերի ղեկավարությունը հաշվարկ կատարելիս հաշվի են առնում այն հանգամանքը, թե որքան ուսանող են Գյումրիից գնում սովորելու մայրաքաղաքում: Նկատենք, որ Գյումրու պետական բուհերում բավական ողբալի վիճակ է, որոշ բաժիններ փակման եզրին են, որոշ դասախոսներ՝ կրճատման վտանգի տակ, դասաժամեր հասնել-չհասնելու համար ահավոր կռիվ է մղվում:   Ամբողջական հոդվածը` այստեղ