Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր բացահայտումներ՝ «Դիլիջան» ազգային պարկում

Հասարակություն
dilijan

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 3 արձանագրություն` 11 ծառի և 2 խ.մ վառելափայտի անտառից ապօրինի դուրս բերման համար, որից 005 անտառխախտման արձանագրություն կազմվել է 10.09.2014թ. «Դիլիջան» տեղամասի 5-րդ պահաբաժնում Դավիթ Գառնիկի Դավթյանի նկատմամբ (2 կանգուն ծառի ապօրինի հատում), 006 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 16.09.2014թ. «Հաղարծին» տեղամասի 11-րդ պահաբաժնի տեղամասային տեսուչ Մանվել Նավիկի Պետրոսյանի նկատմամբ (2 խ.մ վառելափայտ ապօրինի կերպով դուրս բերում անտառից): Վերջինս տնօրենի թիվ 140 հրամանի համաձայն ազատվել է աշխատանքից: Թիվ 007 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 18.09.2014թ. «Հաղարծին» տեղամասի 12-րդ պահաբաժնում` Աբրիկ Ավանեսի Ավանեսովի նկատմամբ` ապօրինի հատված 9 ծառի համար: Նշված 3 անտառխախտման արձանագրությունները ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին, որոնց կողմից կհաշվարկվի ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը և կտրվի հետագա ընթացք: 15.09.2014թ.-ին «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցների կողմից հերթական ստուգայցի ժամանակ «Հաղարծին» տեղամասի տարածքում «Աղստև» գետից հայտնաբերվել են ձկնագողության հետևյալ պարագաները` ձուկ որսալու 1 հատ ձող, ձկնորսական ցանց և էկրան: Բնապահպանության նախարարություն