Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզդիները պոչամբարի հարցով դիմել են դեսպանին

Հասարակություն
եզդի

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության անդամները հանդիպում են ունեցել ՀՀ-ում ԵԱՀԿ դեսպան Անդրեյ Սորոկինի հետ: Եզդիական կազմակերպության ներյակացուցիչները դեսպանի հետ հանդիպման ընթացքում խոսել են Հայաստանի եզդի համայնքի մի շարք խնդիրների վերաբերյալ: Հանդիպման ընթաքում եզդի համայնքի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգությունը Արագածոտնի մարզի եզդիաբնակ Միրաք և Ռիա Թազա գյուղերի մոտակայքում Մեգո Գոլդ/Գլոբալ Գոլդ հայ-ամերիկյան ընկերության կողմից կառուցվելիք պոչամբարի նախագծի վերաբերյալ: Կազմակերպության ներկայացուցիչները խնդրել են դեսպանին խնդրի վերաբերյալ իրենց գրավոր նամակը փոխանցել ԵԱՀԿ գլխադասային կառույցի Ազգային փոքրամասնությունների հարցերով հատուկ հանձնակատարին: Նամակում մասնավորապես նշվում է. «Պատահական տեղեկացանք, որ ոմն Մեգո Գոլդ/Գլոբալ Գոլդ հայ-ամերիկյան ընկերության կողմից ներկայացվել է ու հաստատվել է մի պոչամբարի նախագիծ, որը պետք է տեղակայվի մեր երկու գյուղերի՝ Ռյա-Թազայի ու Միրաքի մոտակայքում: Այդ նախագծի վերաբերյալ համայնքները չեն տեղեկացվել, ինչը ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտում է: Այդ համայնքները, որպես ազգակիր համայնքներ, հնարավություն չեն ունեցել հասկանալ ու գնահատել, թե այդ նախագիծը ի՞նչ ազդեցություն է թողնելու իրենց վրա: Արդյո՞ք նրանք չեն զրկվելու իրենց հողերից, ջրից և այլ կենսապայմաններից, և արդյո՞ք չի ստեղծվելու նախապայման այսպես կոչված «սպիտակ» ցեղասպանության համար: Հայկական ու արդեն քայքայված Մելիքգյուղ համայնքի փորձը, որը 2006թ-ց ի վեր, այդ ընկերության դեմ պայքարում է իր կենսագոյությունը պահպանելու համար, մեզ համար տեսանելի օրինակ է: Տեղյակ ենք, որ Մելիք գյուղի բնակիչները և մասնագետները բազմիցս են դիմել այդ հարցով ՀՀ կառավարությանը, գիտենք նաև, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հարուցված է քրեական գործ կատարված իրավախախտումների համար: Այս ամենն էլ ավելի է ընդգծում եզդիաբնակ գյուղերը Թուխմանուկի հանքավայրի շահագործման նախագծի շրջանակներում որպես ազդակիր համայնքներ ճանաչելու և եզդիաբնակ համայնքների վրա այդ նախագծի բացասական ազդեցության վերաբերյալ մասնագիտական քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտությունը»։