Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը՝ Մայր Աթոռում

Պաշտոնական
mayr-ator

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարուած Եկեղեցական- ներկայացուցչական ժողովի սեպտեմբերի 20-ի Ա նիստին, ընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաւէրի, ներկայ գտնուեց Սերժ Սարգսեանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձաւ եկեղեցական-ներկայացուցչական ժողովների կարեւորութեանը` Հայ Եկեղեցու առջեւ ծառացած զանազան մարտահրաւէրների յաղթահարման եւ եկեղեցական կեանքը կանոնական սկզբունքների վրայ խարսխելու առումով: Նորին Սրբութիւնը շնորհակալութիւն յայտնեց ՀՀ նախագահին` Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցուն մշատապէս աջակցելու եւ նրա առաքելութեանը զօրավիգ լինելու համար: Վեհափառ Հայրապետը նաեւ իր բարեմաղթանքները բերեց տիար Սերժ Սարգսեանին: Այնուհետեւ ժողովականներին դիմեց  Սերժ Սարգսեանը: Արդիւնաւէտ աշխատանք մաղթելով Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հաւաքուած Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու Նուիրապետական Աթոռների ներկայացուցիչներին, Հայրապետական պատուիրակութիւնների եւ թեմերի պատգամաւորներին ուղղուած խօսքում ՀՀ նախագահը մէկ անգամ եւս իր եւ Հայաստանի բոլոր պետական կառոյցների անունից պատրաստակամութիւն յայտնեց հաստատակամօրէն կանգնելու Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու բոլոր հայրենանուէր գործերի կողքին: Նիստի ընթացքում Սերժ Սարգսեանը պատասխանեց նաեւ ժողովականների հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցի-պետութիւն համագործակցութեան առաւել ամրապնդման հնարաւորութիւններին, Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացուող միջոցառումներին, Սիրիայից հայրենիք տեղափոխուած հայորդիներին ցուցաբերուող աջակցութեանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներին ու դրանց լուծման համար պետութեան կողմից իրականացուող աշխատանքներին, ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղութեամբ խաղաղ բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարներին: Վերջում Նորին Սրբութիւնը վերստին շնորհակալութիւն յայտնեց  այցի համար` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին իր բոլոր թեմերով եւ կառոյցներով պիտի շարունակի օգտակարութիւն բերել եւ սատարել հայրենի պետութեանը` մեր երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների ու դժուարութիւնների յաղթահարման եւ հայ ժողովրդի բոլոր նուիրական իղձերի իրականացման ճանապարհին: Մայր Աթոռ