Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սիրադեղյան Վանոն ասում էր՝ անկախության ճանապարհին մեկ քայլ կա…»

Քաղաքականություն
b987c9e2a99c151d73d3cf4dd3d8666e

Արգելվում է Հայաստանի անկախությունը քննարկել որպես լավ կամ վատ արժեք. Անկախության տոնին ընդառաջ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։ «Տոններդ շնորհավոր, սիրեք այս տոնը։ Հարց են տալիս՝ մեզ պե՞տք էր անկախությունը։ Ամոթ է այդպիսի հարց տալը, ցավ եմ ապրում։ Այդ արժեքը անքննելի է»,- նշեց նա։ Արամ Մանուկյանը հիշում է, որ Հայաստանի անկախությունը հեշտ չի վաստակվել։ Հակառակորդի կողմից անընդհատ հնչում էին կրակոցներ, իսկ երկրաշարժի գոտում 500,000 մարդ տուն չուներ։ Այս 23 տարիների ձեռքբերումը Արամ Մանուկյանը համարում է այն, որ հայը հասկացավ, որ իր երկրի տերն է. «Սիրադեղյան Վանոն ասում էր՝ անկախության ճանապարհին մեկ քայլ կա, որ դու քո երկրի տերն ես,մնացածը ինքն իրեն կգա»,- հիշեց Արամ Մանուկյանը։ Նրա խոսքերով՝ երբ նախագահը, նախարարները ուսուցիչները եւ այլոք չեն հասկանում անկախության արժեքը, ստացվում է այսպիսի բան՝ կասկածներ են առաջանում, սակայն դա այն միջավայրն է, որտեղ դու քեզ մարդ ես զգում։ Հիշեցնենք, որ 1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում Անկախության մասին հռչակագրի տեքստն ընթերցեց Արամ Մանուկյանը, իսկ արդեն մեկ տարի անց, 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց անկախության շուրջ հանրաքվե, որի արդյունքում մասնակիցների 94,99 տոկոսը կողմ քվեարկեց Հայաստանի անկախությանը: