Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

50 մլն դոլար Ասիական զարգացման բանկից՝ ճանապարհների ու ջրային ոլորտի համար. Էկոլուր

Հասարակություն
chanaparh

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հաստատել է 49 միլիոն դոլլարի վարկ եւ 900,000 դոլլարի տեխնիկական օժանդակության դրամաշնորհ Հայաստանի ճանապարհային եւ ջրային ոլորտների կայունությանն աջակցելու համար: Այս մասին գրված է Բանկի պաշտոնական կայքում: Գումարները Հայաստանի կառավարությանը տրամադրվելու են «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի» շրջանակներում: Մասնավորապես ջրային ոլորտի խնդիրների առումով բանկի պաշտոնական կայքը գրում է, որ չնայած վերջին տարիների բարեփոխումներին, Հայաստանի ջրամատակարարման համակարգի կեսն արդիականացման կարիք ունի, որ շատ գյուղերում ծորակներից մաքուր ջուր չի հոսում: «Ծրագիրը կնպաստի Հայաստանում ճանապարհային եւ ջրային ոլորտներում ավելի արդյունավետ ծառայությունների մատուցմանը»,- ասել է ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի երկրների վարչության հանրային կառավարման, ֆինանսական ոլորտի և առևտրի բաժնի ղեկավար Եշիմ Էլհան-Քայալարը: ԱԶԲ-ի «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի» վարկը տրամադրվելու է երկու տրանշով: 20 միլիոն դոլլար տրանշը կփոխանցվի, երբ վարկը կդառնա արդյունավետ, իսկ երկրորդ տրանշը նախատեսվում է 2015թ-ին: Նշենք, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին Եշիմ Էլհան-Քայալարը հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանի հետ, ներկայացրել վերջինիս վարկային ծրագրի ուղղությունները: Կոմիտեի պաշտոնական կայքի համաձայն` տիկին Եշիմ Էլհան-Քայալարը նշել է, որ հայաստանյան ջրային ոլորտի փորձը ցանկանում են կիրառել նաև այլ երկրներում: Էկոլուր