Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ներսդ խառնվում է իրար, երբ ոտքդ դնում ես Արևմտյան Հայաստան». Տեր Զենոն քահանա Բարսեղյան

Zenon

Այսօր Qahana.am-ի ընթերցողներին հետաքրքիր զրույց է սպասվում Տեր Զենոն քահանա Բարսեղյանի հետ: - Գտնվելով մեր նախնիների հայրենիքում՝ օտարություն զգո՞ւմ էիք: - Մի հետաքրքիր զգացում կա, որը ոչ միայն ինձ մոտ էր. երբ հոգևոր ծառայության բերումով գտնվում ես տարբեր օտար երկրներում, այնտեղ քեզ համար ամեն բան օտար է՝ և՛ մարդիկ, և՛ պետությունը, և՛ վերաբերմունքը: Նաև դու ես իրենց համար օտար: Բայց երբ գնացինք ԷՐԳԻՐ, ոչ մի օտարություն չէինք զգում, կարծես հաստատուն լինեիր քո քայլերի, քո ընթացքի մեջ: Օտար հասկացությունը չկար: Հետաքրքիր մի զգացողություն էր, որ սա քոնն է, հողը քեզ կանչում է, քո հայրերի արյունը քեզ կանչում է… Ծննդոց գրքում կա Կայենի և Աբելի պատմությունը, ովքեր զոհ էին մատուցում Աստծուն: Աբելի զոհն առավել ընդունելի եղավ, քան Կայենինը, և վերջինս նախանձից դրդված՝ Աբելին սպանեց: Աբելի արյան կանչը հասավ Աստծուն, և Կայենը դրա համար պատժվեց: Նույնկերպ մեր հայերի թափված արյան կանչը հասնելու է Աստծուն, և լինելու է արդարություն: Եթե այնտեղ օտարություն չես զգում, նշանակում է վաղ թե ուշ այն քոնն է լինելու, վերադառնալու է քեզ: - Ե՞րբ: - Այդ հարցին չեմ կարող պատասխանել (ժպտում է), բայց կարող եմ ասել՝ ինչպես. երբ մեր ազգը դառնա միասնական, համախմբվի մեկ գաղափարի շուրջ, այդ ամենը կիրականանա: Մենք ավելի շատ վստահում ենք օտարներին, քան ինքներս մեզ: Մտածում ենք, թե օտարն է գալու մեզ փրկի: Բայց մեր պատմության ընթացքը ցույց է տվել, որ օտարը երբեք էլ մեզ չի փրկել. Բեռլինի կոնգրես, Սևրի պայմանագիր, Ղարսի պայմանագիր… Մենք պետք է սովորենք ապավինել ինքներս մեզ, վստահել միմյանց: Երբ այդ վստահությունը եղավ, միաբանությունը եղավ, ամեն բան կստացվի: Ս. Հովհաննեսի ավետարանի առաջին ընդհանրական թղթում ասվում է. «Ով սիրում է Աստծուն, նա պետք է սիրի նաև եղբորը»: (Ա Հովհ 4: 21): Եթե դու չես սիրում նրան, ում տեսնում ես, ինչպե՞ս կարող ես սիրել Աստծուն, Ում չես տեսնում: Եթե մենք ունենք սեր, հարգանք դիմացինի նկատմամբ, ով ունի Աստծո պատկերը, ուրեմն ունենք նաև Աստծո նկատմամբ: Եվ հակառակը՝ եթե ունենք թշնամանք, ատելություն, նախանձ դիմացինի նկատմամբ, ունենք նաև Աստծո նկատմամբ: Մենք պետք է սովորենք սիրել ու հարգել միմյանց, որպեսզի ազգը միաբան լինի, Աստծո ողորմությունը մեզ հետ լինի: Եվ այդ ժամանակ, երբ Խաչն ու սուրը միասին լինեն, Աստծո ողորմությամբ մեր նպատակը ի կատար կածվի…   Ամբողջական հարցազրույցը կարդացեք Qahana.am կայքում: