Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Այվազյանը եռյակին. «Դե, լավ, է՜...» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arm137164190016

Եռյակի հուժկու հանրահավաքի մասին միտքը զվարճացնում է հանրապետական Վարդան Այվազյանին. «Դե, լավ,է...» Այդ հանրահավաքում կարող են իշխանափոխություն էլ պահանջել, առաջին անգամ չէ, որ ընդդիմությունը դրանով սպառնում է, այսօր դրա հիմքերը չկան. «Իշխանությունը կորցնելուց որեւէ մեկ անգամ մենք չենք վախեցել, չենք էլ վախենալու»։ Բայց հարցնող լինի՝ որո՞նք են մեր Սահմանադրությամբ իշխանափոխության հիմքերը. հարցնում է պարոն Այվազյանը։ Վերջինս չի ընդունում, որ ժողովուրդը իշխանության փոփոխություն կարող է պահանջել փողոցում, միայն ընտրություններով. «Օրենսդրական իրավունքը տալիս է Ազգային ժողովին, կառավարման պետության անվտանգությունը տալիս է Հանրապետության նախագահին»։ Բայց ժողովուրդը կարող է փողոցում պահանջել նոր ընտրություններ։ «Տեսնենք»,- ասում է Վարդան Այվազյանը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ընդդիմությանը հրավիրում է քննարկել սահմանադրական բարեփոխումները, ոչ թե պահանջել իշխանության փոփոխություն. «Ասում է՝ դուք գնացեք, մենք գանք։ Ի՞նչ է նշանակում դա, լո՞ւրջ եք համարում»։ Ընդդիմությունն ուզում է պղտոր ջրում ձուկ բռնել,-պնդում է հանրապետական պատգամավորը։ Կարող էին սպասել, քննարկումներն ավարտվեն, նոր գնային հանրահավաքի. «Իրենց նպատակը ոչ թե քննարկումն է, այլ պարզապես նպատակը հետապնդում է ներքաղաքական իրավիճակը թուլացնել, խլրտումներ մտցնել ներքաղաքական իրավիճակի մեջ»։ Ի դեպ, հանրապետական պատգամավորը դատապարտելի ոչինչ չի տեսնում հանրահավաք հրավիրողների մասին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սառը ցնցուղի մասին հեգնանքով ասված խոսքին՝ կարող է պատահի՝ հումոր է արել. «Կարող է Վլադիմիր Գասպարյանը դա ասում է իրենց համար սառը ցնցուղ է, երբ մենք օրենքից չենք շեղվելու։ Իսկ դա ձեռք չի տալիս ընդդիմությանը»։