Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլխավոր դատախազը պարգեւատրել է Արամ Թամազյանին

Պաշտոնական
aram-tamazyan

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ա. Թամազյանի պարգևատրման պաշտոնական արարողությունը: Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում երկարամյա, անբասիր ծառայության համար և Անկախության տոնի առթիվ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արամ Արծվիի Թամազյանին պարգևատրել է հուշանվերով և շնորհակալություն հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Գևորգ Կոստանյանն՝ ընդգծելով նախկին տեղակալի ոչ միայն պրոֆեսիոնալ, այլ նաև մարդկային բարձր որակները, նրա ունեցած զգալի ավանդը ՀՀ իրավապահ համակարգի և մասնավորապես՝ դատախազության կայացման գործում, վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում նրա աշխատանքի արդյունքը տեսանելի կլինի նաև նոր աշխատավայրում: Ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար և Անկախության տոնի առթիվ, հուշանվերներով են խրախուսվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը և Արարատի մարզի դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանը:   ՀՀ գլխավոր դատախազություն