Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ն ընտրեց Եվրո-2020-ի քաղաքները

Սպորտ
sport-evro-2020

Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիաների միության (ՈՒԵՖԱ) կազմկոմիտեն այսօր ընտրեց այն 13 քաղաքները, որոնք 2020 թվականին կընդունեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խաղերը: Ահա դրանց ցանկը. Բաքու (Ադրբեջան), Լոնդոն (Անգլիա), Բրյուսել (Բելգիա), Բուդապեշտ (Հունգարիա), Մյունխեն (Գերմանիա), Կոպենհագեն (Դանիա), Դուբլին (Իռլանդիա), Բիլբաո (Իսպանիա), Հռոմ (Իտալիա), Ամստերդամ (Հոլանդիա), Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան), Բուխարեստ (Ռումինիա), Գլազգո (Շոտլանդիա): Հավելենք, որ Եվրո-2020-ի խաղերը ընդունելու ցանկություն էին հայտնել 19 քաղաքներ: Առաջնության կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ խաղերը կանցկացվեն Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում: Ի դեպ, նախկինում նման մակարդակի խաղեր արդեն ընդունել են Մյունխենը, Հռոմը, Բրյուսելը եւ Ամստերդամը: