Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռնար Շալանդը հրապարակեց լեգեոնականների ցանկը

Սպորտ
sport-hajastani-kazm

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կպատրաստվեն հոկտեմբերի 11-ին եւ 14-ին նախատեսված հանդիպումներին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Շվեյցարացի մասնագետը հրավիրել է 19 լեգեոնական. Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մոսկվա, Ռուսաստան), Հովհաննես Համբարձումյան, Արտակ Դաշյան, Արթուր Միրանյան (երեքն էլ «Վարդար», Մակեդոնիա), Լեւոն Հայրապետյան («Պրիբրամ», Չեխիա), Հրայր Մկոյան («Էսթեղլալ», Իրան), Ռոբերտ Արզումանյան, Մարկոս Պիզելլի (երկուսն էլ «Ակտոբե», Ղազախստան), Կառլեն Մկրտչյան, Ռումյան Հովսեփյան (երկուսն էլ «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա» Դորտմունդ, Գերմանիա), Էդգար Մանուչարյան («Ուրալ», Ռուսաստան), Գեւորգ Ղազարյան («Օլիմպիակոս», Հունաստան), Նորայր Ասլանյան («Ալմերե Սիթի», Հոլանդիա), «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա), Արթուր Եդիգարյան («Կայրաթ», Ղազախստան), Զավեն Բադոյան («Գոմել», Բելառուս), Արթուր Սարկիսով («Վոլգա», Ռուսաստան), Յուրա Մովսիսյան («Սպարտակ» Մոսկվա, Ռուսաստան), Արտյոմ Սիմոնյան («Զենիթ», Ռուսաստան): Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 6-14-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հոկտեմբերի 11-ին մեր ընտրանին Եվրո-2016-ի ընտրական փուլի երկրորդ խաղում կընդունի Սերբիայի հավաքականին, իսկ երեք օր անց սեփական դաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի ընտրանու հետ: