Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել է Հայաստանի պահպանվող տարածքների զարգացման ծրագիրը

Հասարակություն
unnamed27

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը և ՀՀ բնապահպանության նախարարությունն այսօր կազմակերպել էին “Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում” ՄԱԶԾ (UNDP) / Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամ (GEF) Ծրագրի ավարտական աշխատաժողովը: Ծրագրի նպատակն է պահպանել գլոբալ նշանակություն ունեցող Հայաստանի կենսաբազմազանությունը իսկ խնդիրը՝ նպաստել արգելավայրերի ընդլայնմանը` ապահովելով ներկայիս պահպանվող տարածքներում էկոհամակարգերի առավել ընդգրկուն ներկայացվածությունը և առավել ակտիվ մոտեցում ցուցաբերելով կենսաբազմազանության պահպանության գործընթացում: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը գոհունակությամբ նշել է, որ ծրագրի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 1465-Ն որոշմամբ ստեղծված “Խուստուփ” և ընդլանված “Զանգեզուր” պետական արգելավայրերի մակերեսը կազմում է ավելի քան 15 հազար հեկտար, այսինքն Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի շուրջ 4 տոկոսը: Ըստ նախարարի, նորաստեղծ պահպանվող տարածքները ներառում են պահպանվող տարածքների համակարգում մինչ այժմ թերներկայացված լեռնային չորասեր տափաստանները և տափաստանային մարգագետինները, բարձր լեռնային ենթալպյան և ալպյան էկոհամակարգերը, որոնք հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի, կովկասյան ընձառյուծի հիմնական բնակավայրերն են: