Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Ղազարյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Սպորտ
sport-judo

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանից տատամի մտավ 6 հոգի: 55 կգ քաշային Շահեն Աբաղյանը առաջին գոտեմարտում պարտվեց գերմանացի Ֆաբիան Հեսներին եւ ավարտեց ելույթները: Իսկ ահա նույն քաշային Վահագն Հովսեփյանը առաջին մարտում հաղթեց բոսնիացի Իսմար Բաբիչին եւ մտավ 1/8 եզրափակիչ: Այստեղ նա տանուլ տվեց վրացի Տորնիկե Նագլիաշվիլուն եւ դուրս մնաց մրցաշարից: 60 կգ քաշային կարգում Հովհաննես Ալեքսանյանը առաջին փուլում պարտվեց գերմանացի Մարսել Բիզոնին, իսկ Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի Մեհման Սադիգովին: 66կգ քաշային Արսեն Ղազարյանը հաջող սկսեց առաջնությունը, հաղթահարեց առաջին երեք փուլերը եւ մտավ կիսաեզրափակիչ: Այստեղ մեր մարզիկը վերջապես հաղթահարեց գերմանական բարդույթը` պարտության մատնելով Մարտին Սետցին: Եզրափակիչում Արսեն Ղազարյանը Եվրոպայի ոսկե մեդալը կվիճարկի իսրայելցի Բարուշ Շմայլովի հետ գոտեմարտում: 73կգ ձյուդոյիստների մրցումներում մեր միակ ներկայացուցիչ Արտավազդ Հովսեփյանը առաջին փուլում հաղթեց շվեդացի Վիկտոր Ալանսոնին, սակայն երկրորդում պարտվեց իսրայելցի Տոհար Բութբուլին եւ ավարտեց ելույթները: