Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանին դիմեք նոր հեռախոսահամարով

Հասարակություն
548904a6603fc5f9dd78240c61ce1a1a

Տեխնիկական խնդրի պատճառով Oմբուդսմենի Թեժ գծի նոր ժամանակավոր համար Հարգելի քաղաքացիներ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի անվճար 116 թեժ գիծը Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներում, մասնավորապես մարզերում անհասանելի է՝ տեխնիկական խնդրի պատճառով: Տեխնիկական խնդրի մասին տեղեկացվել է ծառայություն մատուցող օպերատորը: Տվյալ պահին աշխատանքներ են կատարվում ծառայությունների սահմանափակումը կամ անհասանելիությունը կարգավորելու ուղղությամբ: Հաշվի առնելով մեր աշխատակազմի առաքելությունը և շուրջօրյա ծառայության ապահովման կարևորությունը՝ տեղեկացնում ենք, որ 116 թեժ գծի անհասանելիության դեպքում կարող եք զանգահարել 096-116-100 հեռախոսահամարին: Հայցում ենք Ձեր ներողամտությունը` հնարավոր անհարմարության համար: Պաշտպանի աշխատակազմ