Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Ա-ն պահանջում է Սիսի նստավայրը

Քաղաքականություն
MHM90225-copy

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով: Այդ մասին հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը՝ ելույթ ունենալով Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի բացման արարողությանը. «ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆԸ ՄՕՏ ԹՈՒԱԿԱՆԻՆ ԹՈՒՐՔԻՈՅ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՄՕՏ ԴԱՏ ՊԻՏԻ ԲԱՆԱՅ ՊԱՀԱՆՋԵԼՈՎ ԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԻ ՍԻՍԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՐ ԻՐԱՒԱՏԻՐՈՋ՝ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ» «Չենք կրնար անտարբեր մնալ մեր ազգին բռնաբարուած իրաւունքներուն նկատմամբ. անտարբերութիւնը ազգային դաւաճանութիւն է։ Հետեւաբար, կոչուած ենք 100-ամեակը բարձրագոյն աստիճանի պատասխանատուութեամբ նշելու ու զայն արժեւորելու այնպիսի իրագործումներով, որոնք մնայուն հետք կը թողուն ու նոր հունաւորում կու տան Հայ Դատի հետապնդման աշխատանքներուն»,-ասաց նա։ Նորին Սրբությունը շեշտել է, թե. «Ժամանակը հասած է, որ Հայ Դատի աշխատանքները Հայոց Ցեղասպանութեան ճանաչումէն անդին փոխադրենք իրաւական դաշտ»։