Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկաթուղին պատրաստվում է աշնանային և ձմեռային աշխատանքին

Հասարակություն
0af8cbb4a13b6f593bc157d47e1eb53c

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցկացվում է 2014 – 2015 թթ. աշնանային և ձմեռային շրջանում երկաթուղու կադրերի և տնտեսությունների պատրաստվածության մակարդակի ստուգումը: Նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են երկաթուղու կայուն աշխատանքի ապահովմանն աշնանն ու ձմռանը: Մասնավորապես, հոկտեմբերրի 1-ից 31-ը կանցնի երկաթուղու ստորաբաժանումների ճանապարհային ստուգայցը: Հատուկ ուշադրության կենտրոնում կլինեն, մասնավորապես, ձնամաքրման սարքերի պատրաստման, վերանորոգման աշխատանքների իրականացման, մասնագետների նախապատրաստման, աշխատանքային, արտադրական և տեխնոլոգիական անվտանգության ապահովման հարցերը: Աշնանային զննումը թույլ է տալիս ստուգել, մասնավորապես, հակահրդեհային անվտանգության մակարդակը, էներգամատակարարման համակարգը, բացահայտել համապատասխան տեխնիկայով և սարքավորումներով համալրման անհրաժեշտությունը: