Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպորտի նախարարը համաձայնագիր ստորագրեց

Սպորտ
sport-naxarar

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկայումս մասնակցում է այս օրերին Եվրոպայի Խորհրդի կողմից Շվեյցարիայում անցկացվող սպորտի նախարարների համաժողովին: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, համաժողովի շրջանակներում նախարարը ստորագրել է Եվրոպայի Խորհրդի կողմից պատրաստած մասնակի համաձայնագիր՝ ուղղված սպորտում հանդիպող հովանավորչության և մեքենայությունների դեմ պայքարին, որտեղ իրենց մեծ բաժինն ունեն նաև հակակոռուպցիոն և հակադոպինգային աշխատանքները: