Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱԿ–ը ի՞նչ է անելու, եթե ԲՀԿ–ն չի պահանջում իշխանափոխություն»

Քաղաքականություն
5db835fe19ad8234220f24b919a6f10b

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ոչ մի ակնկալիք չունի ընդդիմության հանրահավաքից. «Ո՞րն է լինելու ընդդիմության, իշխանության հաջորդ գործողությունը։ Անում են՝ մի բան անելու համա՞ր, թե՞ ինչ–որ նպատակ են դնում, որ հասնեն դրան։ Ես Գագիկ Ծառուկյանից չեմ լսել, որ պահանջի իշխանափոխություն, իսկ այդ դեպքում ՀԱԿ–ը ի՞նչ է անելու, եթե ԲՀԿ–ն չի պահանջում։ Մեր ներքաղաքական կյանքը ծիծաղելի է: Ամոթ է՝ Սերժ Սարգսյանը կանչում է ՀՀԿ խմբակցությանը, որ ասի` գնացեք գործ արեք, ժողովուրդ։ Սրանք զավեշտալի դեպքեր են»։ Արդյո՞ք հոկտեմբերի տասի եռյակի հանրահավաքը կարող է բերել նրան, որ Հայաստանը հետ կանգնի ԵՏՄ-ին անդամակցելու որոշումից. «Ես չեմ լսել, որ եռյակում դեմ լինեն եվրասիական միությանը։ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը կողմ են, իսկ «Ժառանգություն»-ում դրա համար կոնֆլիկտներ կան, կեսը կողմ են, կեսը` դեմ, այսինքն` երեքից երկուսուկեսը կողմ են»,–ասաց քաղտեխնոլոգը։ Հարցին, թե արդյոք հնարավո՞ր են արտահերթ ընտրություններ, բանախոսը պատասխանեց. «Ես չեմ տեսնում ոչ մի արտահերթ ընտրություն։ Մեզ մոտ հասարակությունը ոչ մի տեսակ փոփոխություն չի պահանջում, այլ սպասում է, թե երբ է գալու ընտրություն, որ 5000 դրամ վերցնի»։