Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանձնաժողովները թաղում են խնդիրը. ԲՀԿ պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
bc7b16a9d2895442882b882ce34a53f1

Այսօր, երբ աշխարհը նշում է Քաղաքացիական հասարակության օրը, ՀՀ-ում դեռ մտածում են հայեցակարգի մշակման, հետագայում նաեւ` մայր օրենքի ընդունման մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը վստահեցրեց` այս դեպքում կկայանան ոչ միայն քաղաքացիական ինստիտուտները, այլեւ դա բարերար ազդեցություն կունենա ՀԿ-ների վրա: Նրա խոսքով` ինքը երբեմն սարսափում է, երբ որեւէ խնդիր լուծելու համար առաջարկում են ստեղծել հանձնաժողովներ. «Առանձին դեպքերում այդ հանձնաժողովները կամ այդ կոլեգիաները իմիտացիայի բնույթ ունեն: Երբ ստեղծվում է հանձնաժողով, հասկանում ես, որ պարզապես նպատակ ունի թաղելու խնդիրը»: