Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղհասարակությունը պետք է զարգանա՝ ի հեճուկս իշխանությունների բռնության (տեսանյութ)

Հասարակություն
f25ef4f7efef50d3ab2ecf7f6aab962d

Սեպտեմբերի 19-ը քաղաքացիական հասարակության օրն է։ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը փաստում է, որ մեր երկրում քաղաքացիական հասարակության սկիզբը դրվել է 1989-ական թվականներին՝ Ղարաբաղյան շարժման ընթացքում, երբ Հայոց համազգային շարժման ղեկավարությունը հայտարարեց ժողովրդավարության և իրավական պետության սկիզբը։ Բանախոսը նաև փաստեց, որ այսօր մեր երկրում արդեն գոյություն ունի բավականին կայացած քաղաքացիական հասարակություն՝ ի դեմս քաղաքացիական նախաձեռնությունների. «Ես խիստ ջատագովն եմ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության, որը վերին աստիճանի զուսպ, գրագետ, և հետևողական է իր պայքարում։ Այդ շարժումը խոսում է մի նոր որակի մասին, որին հասել է քաղաքացիական հասարակությունը։ Իսկ Սահմանադրական դատարանի «անհասկանալի և տարօրինակ» որոշումը, միևնույն է, փաստում է այդ շարժման ձեռք բերած հաջողության մասին »,-ասաց Լ. Ալավերդյանը։ Զուգահեռներ անցկացնելով նաև եվրոպական երկրների քաղաքացիական հասարակությունների հետ՝ բանախոսը փաստեց, որ այսօր մեր քաղաքացիական հասարակությունը չի օգտագործում իրեն ընձեռված հնարավորությունների անգամ 10 տոկոսը, որոնք, ընդհանուր առմամբ օգտագործվում են այլ երկրների քաղաքացիական հասարակությունները։ Օրեր առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անցկացրած զորավարժություններին անդրադառնալով, երբ բեմադրվում է հանրահավաքներ ցրելու տեսարան՝ Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ ոստիկանապետը հայտնի է իր արտիստիկ կեցվածքով։ Ինչ վերաբերում է իշխանությունների պահվածքին, ապա պետք է նկատել, որ իշխանությունները միշտ էլ դեմ են լինելու քաղաքացիական հասարակություններին, նրանց պայքարին, սակայն այն պետք է զարգանա ի հեճուկս իշխանությունների բռնության։