Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսական շուկա դուրս գալով՝ ներքին դեֆիցիտ կունենանք (տեսանյութ)

Հասարակություն
e1cb87c18129ab74f46b9a443516ccf2

Հայաստանն առայժմ պատրաստ չէ հայկական պանիր արտահանել ռուսական շուկա. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը. «Ցավոք, մենք դեռ պատրաստ չենք, քանի որ տարեկան 1500 տոննա պանիր ենք արտահանում, այնինչ, ուզում ենք 8000 տոննա պանիր արտահանել, որը այս պահի դրությամբ չունենք։ Եթե ռուսական շուկա ենք ուզում դուրս գալ, ապա կունենանք ներքին դեֆիցիտ»։ Պանրի արտադրության ծավալի քիչ լինելը պայմանավորված է հումքով. «Կաթի ծավալները լիարժեք չեք կարող կանխատեսել, կախված է սեզոնից, չկա որեւիցե կենտրոնացված մոտեցում, որպեսզի այդ հարցին լուծում տրվի։ Իսկ խնդիրը լուծելու համար պետք է ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր մարմինները, հասարակական կազմակերպությունները վերահսկեն եւ հետաքրքրվեն։ Կաթի արտադրությունը պետք է կարգավորել։ Իսկ այլ երկրները արդեն դրան հասել են»։ Բանախոսը հավելեց նաեւ, որ վերջին տարիներին մարդիկ սկսել են որակով պանիր գնել։ Ի դեպ, ամենաշատ սպառվող պանրի տեսակներից են Լոռին եւ Չանախը։