Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինաթափում

Հասարակություն
83c2994bfb95f5f0be743a44ae65285a

Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողել Արմավիր քաղաքի զբոսայգու զուգարանի պատի տակ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է կարճեցված փողով ողորկափող որսորդական հրացան, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 80 փանփուշտ, մեծ տրամաչափի 1 փամփուշտ և տարբեր տեսակի 13 պայթուցիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողնում Էջմիածին-Մարգարա խճուղի տանող ճանապարհահատվածի սկզբնամասում, աղբանոցի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային փաթեթների մեջ դրված «Կալաշնիկով» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ` առանց փամփշտակալի, ինքնաձիգի երկու փամփշտակալ, որոնցից մեկի մեջ առկա էր 30, մյուսում` 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 12 փամփուշտ, «ՌԳԴ» տեսակի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողնում Վարդանանց փողոցի թիվ 15 հասցեում գործող կիսակառույց սրճարանի տարածքում: Մեկնած օպերատիվ խումբը նշված սրճարանի տարածքում` կիսակառույց շատրվանի միջից հայտնաբերել է պոլիէթիլային տոպրակ, որի մեջ առկա էր օդամղիչ հրացան, «AK» տիպի ինքնաձիգի 2 փամփշտակալ, ինքնաշեն լուսարձակիչ սարք, 32 մմ տրամաչափի փամփուշտ, փողատակի նռնականետի 10 նռնակ և 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: