Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միասնական հանրահավաքը՝ ի օգուտ Սերժ Սարգսյանի՞

Կարևոր լուրեր Քաղաքականություն
qaryak1

Սահմանադրական բարեփոխումները առի՞թ են, թե՞ պատճառ՝ ոչ իշխանական քառյակի հանրահավաքներին չմասնակցելու համար։ ՀՅԴ-ի քայլը քաղաքագետները տարբեր կերպ են մեկնաբանում։ «Պատճառն այն է, որ քառյակի երկար չգոյատեւման հիմքը դրված էր հենց սկզբից, քանի որ սա արհեստածին կառույց էր եւ խնդիրները որ նրանք դնում էին՝ 12 կետից բաղկացած, կարծում եմ՝ լուրջ քաղաքական բաղադրիչ չունեին»,- ասում է Աղասի Ենոքյանը։ Ըստ Հարություն Մեսրոբյանի՝ քառյակի ձեւավորման պահից ես ասել եմ, որ քառյակը չի կարող կուռ մի ուժ լինել, այն պարզ պատճառով, որ քառյակի մեջ մտած կուսակցությունները ոչ մի գաղափարական ընդհանրություն չունեն»։ Քառյակում ամեն մեկն իր շահն է ունեցել, եւ այն ի սկզբանե մի նպատակ է հետապնդել՝ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի կարծիքն է։ Այն է՝ ստեղծել տպավորություն, թե Հայաստանում ընդդիմություն կա ու ՀՀԿ-ն է դրության ամբողջական տերը. «Քառյակը հենց էդ է ցույց տալիս, ու կոծկում է մենաշնորհը, բայց պետք չէ մոռանալ, որ այդ բոլոր ուժերը մասնակցել են ընտրություններին ու լեգիտիմացրել այդ բոլոր կեղծարարությունները»։ Անդրեաս Ղուկասյանի խորին համոզմամբ՝ ՀՅԴ-ն ինքնուրույն գործող կուսակցություն չէ, հենց արտաքին ուժերը ստիպեցին ՀՅԴ-ին չմասնակցել հանրահավաքներին, քանի որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը իրականում, ըստ քաղաքագետի, ի օգուտ Սերժ Սարգսյանի է. «Իրանը ձեռնապահ մնաց Սերժ Սարգսյանին ծառայություն մատուցել հոկտեմբերի 10-ին, որ նա կարողանա Մինսկում մատուցի այս երկրի ներքին վիճակը՝ որպես արգումենտ, թե ինչու է Եվրասիական միությանն անդամությունը անհրաժեշտ ստորագրել»։ Հանգամանքների նման դասավորություն չի բացառում նաեւ Աղասի Ենոքյանը, բայց արդեն եռյակը կարող է նաեւ այլ ձեռքբերումների հասնել. «Մյուս կողմից սա կարող է լինել Սերժ Սարգսյանին ուժեղացնելու գործոն, որ նա ցույց տա, որ կան ուժեր, խմբեր որ իր հետ համաձայն չեն, եւ Մոսկվայից կարող է իր իշխանության համար երաշխիքներ պոկել…»։ Ոչ մի հեղափոխություն ու ոչ էլ լուրջ փոփոխություն քառյակից կամ եռյակից սպասել պետք չէ. ըստ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի՝ անգամ նրանց ներկայացրած 12 կետերը ոչ մի ընդհանուր բան չունեն հանրությանն այսօր հուզող խնդիրների հետ։ Ավելին՝ տեսանյութով