Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հակահարված»-ն ի պաշտպանություն Շահենի (տեսանյութ)

Հասարակություն
Still0918_00001

Այսօր Ազատության հրապարակում «Հակահարված» արտ-խումբը իր հերթական բողոքի ակցիան է իրականացրել։ Այս անգամ խմբի անդամները Օպերայի շենքին փակցրել են Շանթ Հարությունյանի անչափահաս որդու ՝ Շահեն Հարությունյանի նկարը ՝ «Ազատություն» մակագրությամբ։ Հիշեցնենք, որ անչափահաս Շահեն Հարությունյանին սպառնում է 6 տարվա ազատազրկում՝ նախորդ նոյեմբերի 5-ի ակցիայից հետո։ Նշենք նաև , որ Շահենի նկարի պատին փակցնելու պահին տարածքում ոստիկաններ չկային։ Հիշեցնենք, սակայն, որ նախորդ անգամ Ազգային ժողովի մուտքի մոտ «Հակահարված» խմբի անդամների «Բարև Ռոբ» գրությամբ ցուցապաստառը Ազգային ժողովի դարպասներին փակցնելը ավարտվեց Ազգային Ժողովի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի և «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի միջև տեղի ունեցած միջադեպով։ Կարեն Հայրապետյանը հարվածել էր լրագրողին։