Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոգարանից ննջասենյակ հասնելու համար փրկարարների են կանչել

Հասարակություն
AIN

Սեպտեմբերի 18-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 16 հասցեում՝ «Փյունիկ» հասարակական կազմակերպությունում, վթարվել է ջրի խողովակը. փականը փակելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ջրի արտահոսքը:   *** Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 35 շենքի 22-րդ բնակարանի վատառողջ և ծանրաքաշ բնակիչն ընկել է լոգարանում և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Ա. Ղ.-ին (ծնվ. 1937թ.) լոգարանից տեղափոխել են ննջասենյակ: ԱԻՆ