Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շոտլանդիայի անկախությունը 4 մլն. ընտրողների ձեռքում է

Քաղաքականություն
54689

Այսօր Շոտլանդիայի համար պատմական օր է։Այսօր, ավելի քան 4 մլն շոտլանդացիներ իրենց քվեով կորոշեն՝ անկախ պետություն դառնալ, թե շարունակել մնալ Մեծ Բրիտանիայի կազմում։ Օրերս բրիտանական YouGov հետազոտական կենտրոնը հարցումներ էր անցկացրել, համաձայն որի շոտլանդացիների 43 տոկոսը կողմ է արտահայտվել անկախությանը, իսկ 57 տոկոսը՝ դեմ։ Բրիտանական իշխանությունները ի դեմս վարչապետ Դեվիդ Կեմերոնի խոստացել են կարգավիճակը անփոփոխ մնալու դեպքում լրացուցիչ միջոցներ հատկացնել Շոտլանդիային, իսկ տեղական ղեկավարությանը հավաստիացրել են, որ նրանց իրավունքների շրջանակը կլայնանա։ BBC-ն տեղեկացնում է, որ հանրաքվեի արդյունքները արդեն պարզ կլինեն վաղը՝ սեպտեմբերի 19-ին;