Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուղիղ կապ» ճանապարհային ոստիկանության հետ՝ Skype-ի միջոցով

Պաշտոնական
Police01-e1350028699392

Վերջին շրջանում ոստիկանությունում քաղաքացիներից դիմում-բողոքներ են ստացվում, որոնցում վիճարկվում է տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների արձանագրման և դրան հետևած վարչարարության իրավաչափությունը: Այդ բողոքները, երբեմն, օրենքով սահմանված կարգի չիմացության, տեխնիկական անճշտության հետևանք են, որոնց արագ արձագանքելու, տեղեկատվություն ստանալու հարցում քաղաքացիներին աջակցելու, ինչպես նաև խնդիրներ առաջանալու դեպքում արագ լուծում տալու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը նախաձեռնել է հերթական «Ուղիղ կապ»-ը Skype-ի միջոցով, այս անգամ՝ ճանապարհային ոստիկանության հետ: Քաղաքացիներն այսուհետ՝ սեպտեմբերի 22-ից սկսած,  աշխատանքային օրերին՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 15.00-ից 17.00-ն, սկայպի միջոցով կարող են հարցեր ուղղել ճանապարհային ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, տեսախցիկներով կամ լուսանկարահանող-արագաչափ սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով առկա անհամաձայնությունների, տուգանքների գումարների բռնագանձման և այլ հարցերի վերաբերյալ: Ճանապարհային ոստիկանության Skype-ի հասցեն է՝ Armenian Roadpolice Քաղաքացիները կարող են դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրել նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: