Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Զուրաբյան. «Մի պտիչկայի համար չենք հանրահավաք անում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1547e795cbc0aeb32e38818f2f2ea96e

Հոկտեմբերի 10-ը հանրահավաքային պայքարի սկիզբը կլինի, որը հնարավոր է ճակատագրական նշանակություն ունենա: Վստահեցնում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Այսօր խմբակցության նիստում քննարկվել են հանրահավաքի օրակարգիին վերաբերող հարցեր։   «Մենք պետք է հասնենք նրան, որ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում այնքան ժողովուրդ հավաքվի, որ ըստ էության, ներկայացնի ՀՀ ժողովրդին եւ մանդատ տա հետագա կարեւոր գործողությունների համար»,- ասաց նա։ Արդյո՞ք սա կարող է հանգեցնել նստացույցերի կամ հանրահավաքների շարունակականության: Պարոն Զուրաբյանի խոսքերով` իրենք կդիմեն Սահմանադրությամբ թույլատրվող յուրաքանչյուր քայլի.«Մենք նրա համար չենք ամիսներ շարունակ աշխատել այս համախմբման վրա, որ ընդամենը մի պտիչկայի համար հանրահավաք անենք ու ասենք` հանրահավաքը արել ենք»։ Ինչ վերաբերում է հանրահավաքին ՀՅԴ-ի չմասնակցությանը, ապա Լեւոն Զուրաբյանը նշում է.«Գործընթացը ձեռք է բերել այնպիսի բնույթ, որ ոչ մի կուսակցություն չի կարող ոչ խոչընդոտ դառնալ, ոչ արգելք դառնալ կամ ինչ-որ ձեւով կասեցնել հանրահավաքային ալիքը»: Ի դեպ, հոկտեմբերի 10-ին՝ հանահավաքի օրը Մինսկում հավանաբար որոշվի նաեւ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցը: Արդյո՞ք այս հանգամանքին եւս անդրադարձ կկատարվի՞ հանրահավաքում. «Սա պայքար չէ որեւէ աշխարհաքաղաքական օրիենտացիայի համար: Սա ընդհանրապես ամենակարեւոր հարցը չէ, այսօր կարեւորն այն է, որ հայ ժողովուրդը ստանա ընտրովի իշխանություն, որը հաշվետու է իր առջեւ»: