Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանցի գործարար. «Անհարմարություն է» (տեսանյութ)

Տնտեսություն
379677_602000969818797_407625261_n

Իրանական ընկերությունը հայ գործարարներին փորձում է գայթակղել՝ առեւտուր արեք Արաս քաղաքի ոչ մաքսային գոտում՝ այն հարեւան է Ադրբեջանին եւ Նախիջեւանին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակութային աշխատակից Հովիկ Մարկոսյանը բացատրում է, «Հայաստանի ժողովուրդը մասսայական ասված ըտենց լավ ծանոթ չեն Պարսկաստանի մշակույթին, Պարսկաստանի տարածքին, բնությանը»։ Արեւմտյան պատժամիջոցների տակ գտնվող երկիրը այնքան էլ չի խեղճացել դրանցից։ Ապրանքները կան, պատվիրատուները կան։ Գորգագործական ընկերության աշխատակիցն ընդունում է, որ, դիցուք, Ամերիկան իրենց ապրանքը չի գնում, բայց ամերիկացիները գորգեր գնում են միջնորդների միջոցով «Զոմորոդ Մաշադ» գործարանի արդյունահանման բաժնի տնօրեն Հասան Մեյմարը նշում է. «Կանադայից, Ամերիկայից ունենք մարդիկ, որոնք գնում են մեր գորգերը եւ հատով վաճառում են»։ Պատժամիջոցներն, իհարկե, որոշ անհարմարություններ ստեղծում են այս ընկերության համար։ Հասան Մեյմարը չի մանրամասնի, թե ինչպիսի անհարմարություններ են դրանք, մեկից բացի. «Պատժամիջոցները խանգարում են, օրինակ, հումքի ձեռքբերմանը, մենք այն ներմուծում են Գերմանիայից» Իսկ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակութային աշխատակից Հովիկ Մարկոսյանը. «Այդպիսի քաղաքական խաղերը չեն կարող ազդել թե Իրանի քաղաքականության վրա եւ թե զարգացման ուղու վրա»։ Ի դեպ, մի իրանցին մյուսի խոսքը թարգմանելիս վերջինիս ներկայացնում է հոգնակի թվով՝ իրենք ասում են...