Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ Հայաստանը ետ է մղում քաղցը. «Սիվիլնեթ»

Քաղաքականություն
fao

Հարավային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, քաղցած մարդկանց ընդհանուր թիվը նվազեցնելու գործում տասը ամենահաջողակ երկրների շարքում են։ Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը, այս մասին ասված է «Աշխարհում պարենի վտանգավորության վիճակը» զեկույցը, որը հրապարակվել է սեպտեմբերի 15-ին։ Իրենց բնակչության թվին համամասնաբար քաղցած մարդկանց ընդհանուր թիվը հաջողությամբ նվազեցրած մյուս յոթը երկրներն են Բրազիլիան, Կուբան, Գանան, Քուվեյթը, Սենթ Վինսենթ և Գրենադինները, Թաիլանդը և Վենեսուելան։ Ըստ զեկույցի՝ աշխարհում մոտ 850 մլն մարդ կամ իննից մեկը քաղցած է։ Զեկույցում հաստատվել է այն միտումը, որ անցած տասնամյակի ընթացքում ամբողջ աշխարհում քաղցած մարդկանց թիվը նվազել է ավելի քան 100 մլն-ով, իսկ 1990-1992 թթ ի վեր՝ ավելի քան 200 մլն-ով։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում