Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտ Ադամյանը` աշխարհի չեմպիոն

Սպորտ
sport-bazkamart-2

Վիլնյուսում տեղի ունեցող բազկամարտի աշխարհի 36-րդ առաջնությունում մրցումների առաջին օրը Հայաստանի պատվիրակները մեկ մեդալ վաստակեցին: 60 կգ քաշային Աշոտ Ադամյանը մինչև 21 տարեկանների մրցաշարում ձախ ձեռքով հաղթեց իր բոլոր մրցակիցներին և հռչակվեց աշխարհի չեմպիոն: Նա եզրափակիչում պարտության մատնեց ադրբեջանցի բազկամարտիկին: Մրցանակային տեղին մոտ էր նաեւ 75 կգ քաշային Դավիթ Ներսիսյանը, որը գրոսմայստերների ձախ ձեռքով մրցաշարում հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն հետո երկու պարտություն կրեց եւ զբաղեցրեց 4-րդ տեղը: Այսօր բազկամարտիկները կմենամարտեն աջ ձեռքով: Հայաստանից մրցահարթակ կբարձրանան նույն Աշոտ Ադամյանը, Դավիթ Ներսիսյանը, 70 կգ քաշային Դերենիկ Ստեփանյանը, մեծահասակներից` Հայկ Աղամալյանը, Արմեն Չափուրյանը, Վրեժ Սեդրակյանը եւ գեղեցիկ սեռի մեր միակ ներկայացուցիչ Մարգարիտա Ներսիսյանը: