Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ գերու մահվան հարցով իրավապաշտպանները դիմել են ԵԽ

Քաղաքականություն
d4b0bf04ba886a8c5e9c61785c432b2c

Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու եւ հետագայում Ադրբեջանական զինվորական ծառայողների կողմից խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու եւ նրա մահվան դեպքի կապակցությամբ 2014թ.-ի սեպտեմբրի 15-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Ավետիք Իշխանյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Արթուր Սաքունցը դիմել են Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե (Եվրոպայի խորհուրդ), Խոշտանգումների դեմ կոմիտե (ՄԱԿ), ինչպես նաեւ Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտե (ՄԱԿ): Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները նշված միջազգային կազմակերպություններին խնդրել են ձեռնարկել իրենց կարգավիճակից բխող բոլոր հնարավոր միջոցները, որոնք կնպաստեն Կարեն Պետրոսյանի խոշտանգման, ակնհայտ անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաեւ վերջինիս մահվան հանգամանքների պատշաճ քննության իրականացմանը: Դիմումում բերվել են ինչպես այդ կազմակերպությունների, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունից բխող գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտ հիմնավորումները: Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց դիմումում կոչ են անում միջազգային կազմակերպություններին դրսեւորել հետեւողականություն` գործի անաչառ եւ լիարժեք ուսումնասիրություն իրականացնելու հարցում:   Հայաստանի Հելսինկյան կոմիտե