Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարկուտը հողին է հավասարեցրել գյուղացու մեկ տարվա աշխատանքը (տեսանյութ)

Մարզեր
karkut

Սեպտեմբերի 16–ին կեսօրից հետո տեղացած ուժեղ կարկուտը հողին է հավասարեցրել Լոռու մարզի Սանահին գյուղի պտղատու ծառերի ու բանջարանոցների բերքը: Գյուղացիները հարկադրված բերքահավաք են կատարել` ամբարելով արդեն անպիտան դարձած բերքն ու բանջարեղենը։ Սանահին գյուղի բնակիչներն իհարկե դեռ չգիտեն, թե որքան վնաս է հասցրել կարկուտը, բայց գիտեն, որ վնասված բերքը վաճառել չեն կարող։ Ավելին՝ ձմռան համար անհրաժեշտ միրգն ու բանջարեղենը ուրիշից պիտի գնեն։ Մանրամասները` «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում