Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանի առաջարկն ի գիտություն կընդունվի

Քաղաքականություն
5031b8925682540a28a341638d7fafe6

Ի պատասխան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկած՝ «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագծի՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում ասել է, որ կառավարությունն ավելի վաղ է նման առաջարկով հանդես եկել. «Եթե ողջամիտ առաջարկներ կան, կքննարկենք»։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 19-ին շրջանառության մեջ էր դրել «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է մի շարք արտոնություններ սահմանել ադրբեջանական զինված ուժերի դիտակետի տակ գտնվող մի քանի տասնյակ համայնքների համար: Մասնավորապես` առաջարկվում է փոխհատուցել այդ համայնքների բաժանորդների բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու և ոռոգման ջրի վարձավճարի կեսը, ազատել հողի և համայնքի տարածքում ունեցած անշարժ գույքի հարկերից, կրկնապատկել այդ համայնքներին բյուջեից հատկացվող դոտացիաները, մեկամսյա ժամկետում օթևանով ապահովել ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանքով իրենց տներից զրկված բնակիչներին: Կառավարությունն առաջարկում է սահմանամերձ համայնքներին ոչ թե ընդհանրապես ազատել հողի հարկից ու գույքահարկից, այլ՝ նշված գումարները փոխհատուցել պետական բյուջեից, որպեսզի այդ համայնքների սեփական եկամուտները դրա հետևանքով չնվազեն: