Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնապես երաշտ կհայտարարվի

Հասարակություն
326

ՀՀ կառավարությունը Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում պաշտոնապես հայտարարում է սակավաջրություն` պատճառաբանելով Արարատյան դաշտի ջրօգտագործողների միջեւ շահերի բախումները: Սակավաջրություն սահմանելու վերաբերյալ որոշումը կընդունվի այսօրվա գործադիրի նիստում: Հիշեցնենք, որ նույն պատճառով 2014թ-ին Սեւանա լճից բաց թողնվեց 270 միլիոն խմ ծավալով ջուր, ինչը 100 միլիոն խմ ծավալով ավելի է օրենքով սահմանված չափաքանակից եւ արդեն իսկ Սեւանա լճում գրանցվել է բացասական հաշվեկշիռ: Չնայած Սեւանից ջրբացթողումների ավելացումներին` Արարատյան դաշտի մի շարք համայնքներ այդպես էլ ոռոգման ջուր չունեցան: Որոշման համաձայն` հանձնարարվում է` ՀՀ տարածքային տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին` ապահովել Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում խմելու և ոռոգման նպատակով նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին` վերոնշյալ տարածքներում գոյություն ունեցող ջրօգտագործողների ջրօգտագործման թույլտվութ­յուններում կատարել ջրօգտագործման ծավալների և/կամ ռեժիմների կրճատման սահմանափակումներ և չափավորումներ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին` ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում կիսափակ ջրամատակարարման համակարգի պիլոտային ծրագրերի ներդրման ուղղությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին` վերոնշյալ տարածքներում օդերևութաբանական վերլուծության արդյունքում երաշտի նախապայմանների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ կառավարություն: Ըստ Էկոլուր-ի