Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանն անմեղ ճանաչեց ընդդիմադիր ակտիվիստին. «Ազատություն» (տեսանյութ)

Հասարակություն
07.04.25

Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանն այսօր ապացույցների անբավարարության հիմքով անմեղ ճանաչեց ընդդիմադիր ակտիվիստ, 35-ամյա Ֆելիքս Գևորգյանին։ Դավթաշենի դատախազի տեղակալ Ալեքսանդր Աղայանը պահանջել էր երիտասարդ ընդդիմադիրին դատապարտել 5 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով մի շարք գողությունների մեջ: Մեղադրողն այսօր դատարանում չէր դատավճռի հրապարակման պահին: Ընդդիմադիր շարժումներից հայտնի Հայ ազգային կոնգրեսի Աջափնյակի տարածքային կազմակերպության ղեկավար, Մաշտոցի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Պետրոս Գևորգյանի որդու՝ Ֆելիքս Գևորգյանի հարազատները դատավճռից հետո գրկախառնվեցին և շնորհավորեցին նրան։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում