Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեհ սենատոր Լ.Աբգարովիչի գլխավորած պատվիրակությունը` Արցախում

Պաշտոնական
լղհ2

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Լեհաստանի Սենատի անդամ, Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի գլխավորությամբ Արցախ ժամանած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Արցախի խորհրդարանի նախագահն ընդգծել է նման այցերի միջոցով Արցախը ճանաչելու և Լեհաստանում օբյեկտիվ տեղեկություններ ներկայացնելու կարևորությունը: Լեհաստանի պատվիրակության ղեկավար Լուկաշ Աբգարովիչը նշել է, որ իրենք տեղյակ են Ղարաբաղի պատմությանը, ներկա իրողություններին և համարում են, որ այն հայկական երկիր է, որի ժողովուրդն իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը: Քննարկվել են Արցախի և Լեհաստանի խորհրդարանների միջև համագործակցության հնարավոր ուղղություններին, ԼՂ հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն