Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Գասպարյան. Հարգեք Ձեր համազգեստը, ինչպես Ձեր ծնողին (տեսանյութ)

Հասարակություն
polic

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության կայազորի ստորաբաժանումների ստուգատես անցկացրեց մայրաքաղաքի պարեկապահակետային գնդի վարժահրապարակում: Ոստիկանության պետն անդրադառնալով ծառայողների՝ նոր համազգեստի անցնելու անհրաժեշտությանը, գործընթացը կարևորեց որպես համակարգում շարունակվող բարեփոխումների էական բաղադրիչ: Այնուհետև ոստիկանության պետը ստուգեց ծառայողների նոր համազգեստները, դիտողություններ արեց հայտնաբերված թերությունների վերաբերյալ, պահանջեց վերջնական տեսքի բերել համազգեստները, գործընթացի պատասխանատուների հետ քննարկեց թերացումները շուտափույթ վերացնելու միջոցները: Ամփոփելով ստուգատեսը՝ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն հայտնեց դրական արդյունքի համար և կրկին հիշեցրեց, որ ոստիկանության ղեկավարությունը վճռական է համակարգի բարեփոխումները շարունակելու գործում: Ստուգատեսի ավարտին տրվեցին համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: polic10  polic1  polic2  polic3  polic4  polic5  polic6  polic7  polic8  polic9